Windows 7: Ստեղնաշարային Գաղտնիքներ

March 3rd, 2011 | Uncategorized | Comments Off

Եկեք դիտենք ստեղնաշարային կարճ-արտատպումները (shortcut): Սա մի բան է, որ կարող է ձեզ հետաքրքրել նոր օպերացիոն համակարգով աշխատելիս: Windows 7 կան մի քանի նոր ձեր ժամանակը խնայող կարճ-արտատպումներ (shortcut), որոնք կթեթևացնեն ձեր մկնիկի գործը:

Alt +P

Windows Explorer-ում ակտիվացրեք լրացուցիչ ֆայլի նախադիտում պանելի աջ կողմում: Այս վահանակը կամ պանելը հնարավորություն է տալիս դիտել նկարը մեծ չափսով հենց նկարների պահոցում:

Windows + + (պլյուս կոճակը)

Windows + – (հանում կոճակը)

Սեղմելով Windows կամ ինչպե ընունված է ասել START կոճակը և դրա հետ պլյուս (+) կամ հանում (-) կոճակը՝ մեծացնում է ամբողջ կամ մասնակի էկրանը և դուք եք ընտորւմ, թե ինչ չափով խոշորացնի: Կարող եք հարմարեցնել խոշորացույցը մկնիկով կամ կուրսորի սլաքներով: Ի դեպ այս գործողությունը կատարվում է, երբ Aero էկրանը (desktop) միացված է:

Windows + Up

Windows + Down

Եթե պատուհանը խոշորացված չէ, սեղմեք START կամ Windows + Up և ձեր բացված էկրանը, օրինակ՝ WORD դոկումենտը կմեծանա ամբողջ էկրանի չափսով: Իսկ Windows + Down, մեծ պատուհանը կփոքրանա: Ցավոք սրտի, եթե պատուհանը նվազեցվել է (minimize), այն չի բացվում կրկին Windows + սեղմելով:

Windows + Shift + Up

Windows + ձախ սլաք

Windows + աջ սլաք

Կատարում է գրեթե նույն գործողությունը, ինչ վերոհիշյալ կոճակները:

Windows 7-ի նոր հնարավորություններից մեկն է սա: Սա հնարավորություն է տալիս սեղմելով Windows կամ Start կոճակը և միաժամանակ աջ կամ ձախ սլաքները՝ տեղափոխել ձեր ակտիվ պատուհանը ձեր էկրանի ձախ կամ աջ կողմը:

Windows + E

Բացում է ձեր My Computer բաժինը և գրադարանները:

Windows + P

Կառավարեք ձեր բազմաթիվ պատուհաններն  առավել արդյունավետ: Windows + P բացում է մի փոքրիկ պատուհան, որը թույլ է տալիս միացնել երկրորդ էկրանը կամ պրոյեկտորը: Կարելի է անցնել մեկ մոնիտորից երկակի-մոնիտորի կամ ընդլայնել էկրանի գործելակերպը:

Windows + բացատ

Այս համակցված գործողությունը իրականացնում է այն նույն գործառույթը, ինչ Taskbar-ի աջ անկյունի վրա պանելին սեղմելը մկնիկով: Այն բոլոր ակտիվ պատուհանները դարձնում է թափանցիկ, այնպես որ կարող եք դիտել ձեր էկրանը (desktop): Պատուհանները կմնան թափանցիկ այնքան ժամանակ, որքան որ սեղմած պահեք կոճակները:

posted by Garen Manuk

Share:
  • del.icio.us
  • Digg
  • Facebook
  • Propeller
  • Twitter

Համակարգչային Մկների 19 Տեսականի /Computer Mouses

December 14th, 2010 | Computers | Comments Off

Ահա մկների գեղեցիկ տեսականի:

Եվ ահա ևս մի հետաքրքիր մկնիկ: Աչքի մեջ է դրվում հատուկ լինզա, որի օգնությամբ աչքի բիբն է կառավարում մկնիկին:

Posted By Garen Manuk

Share:
  • del.icio.us
  • Digg
  • Facebook
  • Propeller
  • Twitter

Տեխնիկական Նորություններ

December 13th, 2010 | Computers | Comments Off

1. Բջջային Հեռախոս

Ներկայացնում եմ ապագայի ևս մի կոնցեպտ, այս անգամ բջջային հեռախոս:

Այս հեռախոսն ունի բազմաֆունկցիոնալ հնարավորություններ և մասսայական արտադրության դեպքում հավանաբար կբերի նոր չափանիշներ «դզումա» տերմինի համար:

Այսպիսին է հաղորդագրությունների բաժինը…

###

2. eRoll

Ահա նախորդ հոդվածում ներկայացված Ռոլլբուքի ընտանիքից ևս մեկ կոնցեպտ:

Եթե չուզենաք սրանով կարդալ, կարող եք այն նաև օգտագործել որպես ինքնապաշտպանության գործիք:

###

3. Ապարանջան Բջջային

Մեր օրերին որքան տարօրինակ է բջջային, այնքան գրավիչ է: Հավանաբար դա է պատճառը, որ այս ապարանջան բջջայինն այդքան մեծ երկրպագուների բանակ է հավաքել:

###

4. Ապագայի Թերթերը

Այսօր մարդիկ փնտրում են իրազեկ լինելու ալտերնատիվ տարբերակներ: Եվ ահա մի հետաքրքիր լուծում: Seon-Keun Park and Byung-Min Woo առաջարկում են թերթ ընթերցելու այս տարբերակը:

###

5. Կարդալու Օգնական


Այս սարքը անմիջապես փոխարինում է տեքստը ձայնով: Եթե տեսողության խնդիրներ ունեք կամ տառապում եք ծուլության հիվանդությամբ, այս սարքի միջոցով կարող եք լսել բոլոր գրվածները: Ցավող սրտի այն առայժմ կիրառելի է միայն անգլերեն տեքստերի համար:

6. HP LiM Glass

HP LiM Glass (որքան քիչ, այնքան լավ) կոնցեպտն ունի թափանցիկ (touch OLED) էկրան, անլար ստեղնաշար և այլ հնարավորություններ:

###

Posted by Garen Manuk

Share:
  • del.icio.us
  • Digg
  • Facebook
  • Propeller
  • Twitter